Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2020 : 12-22

Նավալնին լիովին գիտակցության է եկել․ հիշել իր թունավորմանը նախորդող իրադարձությունները 

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին լիովին գիտակցության է եկել այն բանից հետո, երբ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները նրան հանել են արհեստական կոմայից։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են The Insider, Bellingcat և Der Spiegel պարբերականները։

Ըստ նշված լրատվամիջոցների՝ ընդդիմադիր գործչի վիճակը «ավելի լավ է, քան կարելի էր սպասել նման իրավիճակում»։

Ըստ The Insider-ի՝ Նավալնին նույնիսկ կարողացել է հիշել իր թունավորմանը նախորդող իրադարձությունները։ Բժիշկների կարծիքով, Նավալնին հոգեբանական առումով գրեթե լիովին վերականգնվել է, իսկ ֆիզիկական առումով նրան կհաջողվի վերականգնվել 90%-ով։

Բժիշկները համարում են, որՆավալնին ողջ է մնացել միայն այն բանի շնորհիվ, որ օդաչուներն ինքնաթիռը շտապ իջեցրել են Օմսկում, նաև քանի որ դեռ օդանավակայանում նրան ատրոպին են ներարկել։

«Շարիտե» հիվանդանոցի անվտանգությունն ուժեղացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Նավալնին ամեն ինչ հիշում է, քանի որ դա նրա վիճակն ավելի վտանգավոր է դարձնում։ 

Դիտվել է 26351անգամ
Վերջին լուրեր