Սթիվեն Սիգալը Բայկալի պահպանմանն ուղղված բնապահպանական նախագիծ կղեկավարի
Հոլիվուդյան դերասասն, «Հանուն ճշմարտության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սթիվեն Սիգալը կղեկավարի դաշնային կուսակցական բնապահպանական նախագիծ, որի հիմնական խնդիրներից է Բայկալ լճի պահպանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել ՌԴ-ում «Բայկալի Տարի» անցկացնելու գաղափարին, որը պետք է իրականացվի կառավարության հետ միասին։
«Սթիվեն Սիգալը կղեկավարի «Հանուն ճշմարտության» կուսակցության դաշնային բնապահպանական նախագիծը։ Սիգալի պնդմամբ՝ բնապահպանական նախագծի հիմնական խնդիրներից է լինելու Բայկալ լճի պահպանումը, շրջակա միջավայրի աղտոտման համար քրեական պատասխանատվության ենթարկելը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Հանուն ճշմարտության» կուսակցությունն արդեն իսկ այս ուղղությամբ աշխատանքներ է սկսել, օրինակ՝ Ռյազանում արդեն մեկնարկել է «Էկոմոնիտորինգ» նախագիծը, որի շրջանակում հնարավոր է առանձին հատվածների աղտոտման պատկերին հետևել առցանց եղանակով։
Հայտնի է, որ կուսակցությունը պարաստվում է նաև համագործակցել կենդանիների իրավունքների պաշտպանների հետ, քանի որ ծրագրի հիմնական նպատակներից է նաև կենդանինրի պաշտպանությունը։
Բնապահպանական նախագիծը նաև կներառի տեղեկատվական սեմինարներ և ակցիաներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության փուլային զարգացմանը, շրջակա միջավայրի կառավարմանը, էկոմոնիտորինգին, ծառերի «խելացի» տնկմանը, բնապահպանական զբոսաշրջությանը, էկոտրանսպորտին և այլն։