Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Սեպտեմբեր / 2020 : 10-34

Լողափերում, սարերում, հեծանիվ վարելիս դիմակ կրելը պարտադիր չէ, զբոսայգիներում, քաղաքային պուրակներում՝ պարտադիր է

Ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս դիմակ կրելը պարտադիր չէ: Այս մասին ասված է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանում:

Դիմակ կրելը պարտադիր չէ նաև բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը:

 

կարդացեք նաև

 Որ դեպքում պետք է դիմակ կրել, որ դեպքում՝ ոչ. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել 

Դիտվել է 12537անգամ
Վերջին լուրեր