Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2020 : 12-46

Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիում բանակցություններ կվարեն «դեմ առ դեմ» ձեւաչափով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստանի Դաշնություն։ ԲԵԼՏԱ-ին այս մասին հայտնել են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։

Սոչիում կայանալու է բելառուսական պետության ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցություններն ընթանալու են «դեմ առ դեմ» ձեւաչափով։

Երկրների առաջնորդները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, միութենական հարաբերությունների թեման, կքննարկեն միջազգային խնդիրները եւ տարածաշրջանային իրավիճակը, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքման հարցերը։

Դիտվել է 8381անգամ
Վերջին լուրեր