Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2020 : 15-20

Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները

Գերմանիայի կառավարությունը եվրոպացի գործընկերներին խնդրել է ստուգել Ալեքսեյ Նավալնիից վերցված փորձանմուշները:

«ԳՖՀ-ի կառավարությունը, Ֆրանսիայի և Շվեդիայի հետ միասին խնդրել է եվրոպական մյուս գործընկերներին Նավալնիի նոր նմուշների հիման վրա անկախ ստուգում անցկացնել։ Հայտնի են Ֆրանսիայում և Շվեդիայում հատուկ լաբորատորիաների անցկացրած ստուգման արդյունքները. դրանք հաստատում են Գերմանիայի տվյալները: Երեք լաբորատորիաներ հաստատել են, որ Նավալնու թունավորման պատճառը «Նովիչոկ» խմբի ռազմական նյութն է եղել»,- տեղեկացրել է կառավարությունը:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։

Դիտվել է 9239անգամ
Վերջին լուրեր