14 / Սեպտեմբեր / 2020 : 18-25

 

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները
 

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը, Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասաց նա:

Ստեփանյանը նաև ընդգծեց, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել:

Շուշան Ստեփանյանը չբացառեց, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել անցկացվող համատեղ հայ-ռուսական վարժանքների հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: 

Դիտվել է 44901անգամ
Վերջին լուրեր