Լուկաշենկո. Ռուսաստանն ու Բելառուսը պետք է պատրաստեն իրենց բանակներին

Ռուսաստանն ու Բելառուսը հնարավոր արտաքին ագրեսիային դիմակայելու համար պետք է պատրաստեն իրենց բանակներին: Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Կարծում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի հաշվի առնել այն, ինչ մեզ ասում են: Նրանք հաշվի չեն առնում մեզ եւ զորավարժություններ են անցկացնում: Այդ պատճառով մենք եւս պետք է պատրաստենք մեր բանակներին, որպեսզի դիմակայենք հնարավոր ագրեսիային»,-ասել է նա: