Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 22-40

Միխայիլ Բոյարսկին պատվաստումից առաջ կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին №39 քաղաքային պոլիկլինիկայի կաբինետում կորցրել է գիտակցությունը, հայտնում է kp.ru կայքը։

70-ամյա արտիստը պոլիկլինիկա է գնացել գրիպի դեմ պատվաստվելու համար։ Նա մտել է սենյակ, սակայն հինգ րոպե անց նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ Բոյարսկու համար բժշկի են հրավիրել: Օգնության է հասել պոլիկիլինիկայի գլխավոր բժիշկ Օլգա Իվանովան։ «Ամեն ինչ արդեն կարգին է, մի անհանգստացեք»,- մի քանի րոպե անց ասել է նա։

Նախքան պատվաստումը թերապեւտը ճնշում է գործադրել արտիստի լիմֆատիկ հանգույցների վրա, եւ Բոյարսկու ճնշումն ընկել է։ Նա ընկել է աթոռից ու գլուխը հարվածել պատին։ Հիմա նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Telegram-ալիքը:

Դիտվել է 24168անգամ
Վերջին լուրեր