Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2020 : 14-14

Երեխաները նույնպես ծանր հիվանդանում և անգամ մահանում են կորոնավիրուսից․ ԱՀԿ

Կորոնավիրուսի երկարատև ազդեցության մասին մնում է անհայտ: Սա վերաբերում է, մասնավորապես, հիվանդ երեխաներին և դեռահասներին: Այս հայտարարությունը երեքշաբթի օրը արեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս:

Նա նշել է, որ մինչև 20 տարեկան անձինք կազմում են վարակվածնների 10% -ից և մահացության դեպքերի 0,2% -ից պակաս:

Այնուամենայնիվ, երեխաներն ու դեռահասները նույնպես ծանր հիվանդանում և անգամ մահանում են կորոնավիրուսից:

«Անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն կատարել այն գործոնների վերաբերյալ, որոնք մեծացնում են COVID-19 ծանր դեպքերի և երեխաների ու դեռահասների մահվան ռիսկը»,֊ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը:

Նա շեշտել է, որ վարակվածների երկարատև առողջական հետևանքները մնում են անհայտ: Գեբրեյեսուսը նաև ասել է, որ չնայած երեխաները ավելի քիչ են տուժում համաճարակից, բայց նրանք նույնպես տուժում են: Սա արտահայտվում է իմունիզացիայի և մանկական սննդի խափանումներով։ Միլիոնավոր դպրոցականներ ստիպված դպրոց չեն հաճախում: ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ դպրոցները փակելու որոշումը պետք է լինի ծայրահեղ և ժամանակավոր միջոց:

Դիտվել է 25968անգամ
Վերջին լուրեր