Սեպտեմբերի 17-ի աստղագուշակ
Խոյ
Խոյերի համար օրը կարող է լարված լինել: Բացառված չէ շրջադարձային պահը գործնական միտումներում, անձնական հարաբերություններում, բանակցությունների դանդաղեցումը: Խնդիրներն ավելի քիչ կլինեն, եթե դուք պրոֆեսիոնալ եք և համակարգում ամուր դիրք ունեք: Արժե վերահսկողության տակ պահել անհանգստությունները, անվերահսկելի զգացմունքները վատ կանդրադառնան ձեր ջանքերի արդյունքների վրա: Օրը կարող է ծանր լինել նաև ֆինանսական առումով:
Ցուլ
Ցուլերը կարող են բախվել տնային կամ արդյունաբերական բարդությունների, ուրիշի բնավորության դժվար կողմերի հետ: Հնարավոր է բուժական կամ այլ միջոցառումների հարկադրված դադար, տեխնիկական խնդիրներ: Անհարթությունների վերացումը ուժ և ժամանակ կպահանջի: Չարժե շտապել պայմանագրի ձևակերպման հարցում, այժմ համատեղ աշխատանքը կսկսվի բարդություններով և սխալ ընթացք կհաղորդի հետագա գործողություններին:
Երկվորյակ
Այս օրը Երկվորյակների վրա ոչ միանշանակ տպավորություններ կթողնի: Առանձին դեպքերի նկատմամբ հնարավոր է սրված էմոցիոնալ արձագանք, հավանականություն կա շրջապատից մեկի հետ կոնֆլիկտի: Դեպքերի ընթացքի դանդաղեցումը երկակի հետևանքներ կունենա: Մի կողմից՝ ստիպված կլինեք սպասել որոշ ցանկությունների իրագործման հարցում, մյուս կողմից՝ ավելի շատ ժամանակ կկարողանաք անցկացնել երեխաների, հին ընկերների հետ:
Խեցգետին
Խեցգետիններին հնարավորություն կտրվի զբաղվել նրանով, ինչն իրենց սրտով է: Հնարավոր է, որ կարողանաք հավելյալ ժամանակ գտնել անձնական կյանքի, հին հետաքրքրության, աշխարհայացքի ընդլայնման, երեխաների հետ զբաղվելու համար: Հնարավոր են հավելյալ ծախսեր: Բացառված չէ, որ նորից իր մասին հիշեցնի կիրքը կամ կապվածությունը, կասկածներ առաջանան սիրո ընտրության հարցում:
Առյուծ
Առյուծներն այսօր հակված են ցուցադրել իրենց խառնվածքը՝ սուր արձագանքելով որոշակի դեպքերին կամ ընդհանուր մթնոլորտին: Գրգռվածություն առաջացնող գործոն կարող է լինել տան մթնոլորտը, աշխատանքային անհաջողությունը, վատ ինքնազգացողությունը: Բացառված չէ դժգոհությունն անձնական կյանքի իրադարձություններից: Չարժե սովորության համաձայն տրվել բացասական էմոցիաներին, շուտով ձեր դեպքում դրական կողմեր կգտնեք:
Կույս
Կույսերը ստիպված կլինեն տրամադրվել որոշ ցանկությունների իրագործման հարցում դադարի: Աստղերը կարծում են, որ նման դադարը ձեզ անհրաժեշտ է, քանի որ թույլ կտա հարմարվել այլ ժամանակացույցի և տոգորվել նոր արժեքներով: Ձեզ սպասվում են լուրջ փոփոխություններ աշխարհայացքում և կենսակերպում: Հնարավոր է ձեզ օգտակար լինի հիշել նախկին հոգեբանական կախվածությունները, աշխատանքային անհաջողությունները, որպեսզի դրանցից հետևություններ անեք:
Կշեռք
Ժամանակն է, որ Կշեռքները հետաձգեն որոշ գործեր և պայմանավորվածություններ: Ազատված ժամանակը կարող եք օգտագործել նվաճումներն ամրապնդելու և հասունացած խնդիրներով զբաղվելու համար: Շատ Կշեռքներ ստիպված կլինեն հստակեցնել բնակարանային, կենցաղային հարցերը՝ հատկապես, եթե լարվածությունը դրանցում հասել է կրիտիկական կետին: Թարմացումներ կարող են պահանջվել ամուսնու, ընկերների հետ հարաբերություններում:
Կարիճ
Օրը պահանջում է զգացմունքների և գործողությունների վերահսկում: Հնարավոր է նախկին կրքերի կամ մրցակցության վերադարձ: Հնարավոր է ցանկանաք ժամանակը ետ պտտել և փոխել դեպքերի սցենարը՝ ելնելով նախկին անհաջողությունների համար վրեժի ցանկությունից: Եթե հնարավորություն եք ստացել վերադառնալ անցյալ, ավելի լավ է վերցնել միայն լավ բաները, այլապես կսևեռվեք բացասականի վրա և վիթխարի էներգիա կծախսեք անկառուցողական նպատակների վրա:
Աղեղնավոր
Աղեղնավորներին աստղերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակով վերադառնալ անցյալ: Օրվա հաճելի պահերը կարող են ստվերել կասկածները, բացասական հիշողությունները: Հնարավոր է հարաբերությունների դրամատիզացում, թեթև սիրախաղը կարող է վերածվել ճակատագրական կրքի: Աշխատանքային պարզ առաջադրանքների լուծումը կարող է բարդացնել անվստահությունը: Բացառված չեն երևակայական վախերը, որոնք իրականության հետ որևէ կապ չեն ունենա:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն անցումային շրջան են ապրում, իրավիճակի անհստակությունը կարող է անհանգստություն առաջացնել: Սակայն ընդհանուր առմամբ դրական օր կլինի: Չարժե խուճապի մեջ ընկնել, եթե հանկարծակի հետաձգվում է համագործակցությունը, հանդիպումը: Կարող եք զբաղվել այլ՝ ոչ պակաս կարևոր գործերով: Դրանց ընտրության հարցում կարելի է վստահել հոտառությանը՝ նախապես ազատելով միտքը կասկածներից, իսկ հոգին՝ կրքերից:
Ջրհոս
Ջրհոսների համար այսօր վտանգավոր են բացասական զգացմունքները: Եթե դրանց ազատություն տաք, կդադարեք գնահատել պահի դրական կողմերը և կսկսեծ ձեզ համար գոյություն չունեցող խնդիրներ հորինել: Ցանկացած ձգձգվող իրադարձություն այժմ աշխատում է ձեր օգտին: Ժամանակ ունեք փոխհարաբերություններում հավելյալ շեշտադրումներ անելու, ֆինանսական հեռանկարները հստակեցնելու, հետագա մարտավարությունը որոշելու:
Ձկներ
Ձկների լավագույն խորհրդատուն այսօր կլինի սեփական ինտուիցիան: Չեք շեղվի ձեր ուղուց, եթե չենթարկվեք կողքից ձեզ վրա ճնշում գործադրելու փորձերին: Որոշ առաջադրանքների լուծում ձգձգվում է, այդ իսկ պատճառով հաջողության հասնելու բաղադրիչներից մեկը կլինի համբերատարությունը: Խնդրահարույց հարցը վերջնականապես փակելու համար անհրաժեշտ կլինի ոչ թե շտապողականություն, այլ իմաստուն համբերություն: