Հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է ծանր ու կործանիչ հակահարվածի․ Արայիկ Հարությունյանն առաջնագծում է (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել եմ առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չենք խնայելու: Իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան