17 / Սեպտեմբեր / 2020 : 18-02

Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են

«Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են:

Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- այս մասին գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը։

 

 

Նշենք, որ այսօր Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ Երևանի 38-ամյա բնակիչը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 աղջիկ երեխայի, որոնք տեղափոխվել են «Սուրբ աստվածամայր» ԲԿ:

Դիտվել է 11249անգամ
Վերջին լուրեր