Երբ կբացվի Հայաստանի ու Ռուսաստանի միջև սահմանը․ ՌԴ դեսպանի պարզաբանումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան տեղեկություններ չունի այն մասին, թե երբ կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ ԵԱՏՄ շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը»,-նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է՝ հումանիտար, ինչ-որ սուր պահանջների դեպքերում, քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են »,- ասաց նա։