Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Սեպտեմբեր / 2020 : 16-19

Վարչապետի օդանավի մասին. պարզաբանում է վարչապետի նախկին խորհրդականը

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԴԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ

Վերջին մեկ ամսվա ընթացքում` ՀՀ Կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ:
Չէի անդրադառնա դրան, եթե լրատվամիջոցնեն ինձ բազմիցս դիմած չլինեյին, ներկելու արժեքին գնահատական տալու հարցով:

Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր:

Չգիտեմ ինչ մասնագիտական տրամաբանությամբ, նույն թեմայի մեջ շոշափելով նաև այդ օդանավի տեխնիկական վիճակը և վարձակալված օդանավով վարչապետի մեկ տարի առաջ ԱՄՆ կատարած այցը...
Հիմա հերթականությամբ`

1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով:

Տեխնիկական պատճառները նախորդ ներկածածկույթի քայքայումն ու վնասվածությունն է, որը զգալիորեն վատթարեցնում է օդանավի աէրոդինմիկան, պատճառ հանդիսանում վառելիքի ավելորդ ծախսի, որը կարող է հասնել 8-10% ավելացման:

Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտ և նոր ներկածածկույթ անում:

Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը:

ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը:

Ինչպես նաև չգիտեմ, թե ինչ ծավալի ներկարարական աշխատանք է արվել:
Չգիտեմ ինչ ներկ է օգտագործվել...

Էս հարցերի պատասխանը կարող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը:

2. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում...

Այստեղ հակասություն չկա:

Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում:
Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն:

Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից:

Հիմա էլ պատրաստում եմ հերթական հաղորդումը:

Բայց ինձ, օդանավ ներկելու, կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցությունները սկանդալի վերածելու գործընթացին ներգրավելը, վստահեցնում եմ, ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է:

Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել:

Ես ազատորեն արտահայտվում եմ ավիացիային վերաբերվող բոլոր խնդիրների շուրջ: Բայց միայն իմ մասնագիտական հարթակում:


Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին»:

Դիտվել է 43918անգամ
Վերջին լուրեր