Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Սեպտեմբեր / 2020 : 18-07

Նավալնին պատմել է իր վերականգնման մասին

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մանրամասներ է ներկայացրել իր վերականգնման վերաբերյալ: Նա ինստագրամի իր էջում գրել է, որ ոչ վաղ անցյալում չէր ճանաչում մարդկանց, չէր հիշում ու չէր խոսում: Դեռևս չի կարողանում օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:

«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում էր՝ Ալեքսեյ, ես բերել եմ գրելու պարագաներ, եկ մտածենք, թե ինչ բառ գրենք: Դա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ ես, ընդհանուր առմամբ, թեպետ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չէի հասկանում, թե որտեղից վերցնեմ բառեր, գլխի որ հատվածում են դրանք ծնվում: Քանի որ չգիտեի, ես պարզապես լռում էի»,-նշել է Նավալնին:

Նավալնին նշել է, որ ներկայում դող կա ոտքերի շրջանում, հատկապես երբ աստիճաններով տեղաշարժվում է:

Նավալնին նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու: Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին:  Ալեքսեյ Նավալնին շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Նավալնիին օգոստոսի 20-ին հոսպիտալացրել են Ռուսական Օմսկ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում:  Ռուս բժիշկները Հետազոտությունների արդյունքում հայտնաբերել են նյութափոխանակության խանգարում, որը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: Ռուսաստանցի մասնագետները Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Հետագայում նրան տեղափոխել են Գերմանիա, որտեղ հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով:

Դիտվել է 8243անգամ
Վերջին լուրեր