21 / Սեպտեմբեր / 2020 : 13-51

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu),- հայտնում է Ռազմինֆոն։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կորուստը մարտական է՝ «հայկական գնդակից»։ Ըստ սոցցանցերում ադրբեջանական գրառումների՝ Մամմադովը Թովուզի շրջանի բնակիչ էր։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն Aysor.am֊ի հետ զրույցում հայտնել է, որ հայկական կողմն ադրբեջանական կողմի կորստի մասին ինֆորմացիա չունի։ 

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 48 կորուստ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ իրավիճակը լարվել էր, այդ շրջանում մի քանի օր ակտիվ մարտեր ընթացան։

Դիտվել է 52192անգամ
Վերջին լուրեր