21 / Սեպտեմբեր / 2020 : 18-11

Խնդրում եմ հարգանք և արժանապատվություն ցուցաբերել և դադարել անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանի մասին

Արիաննա Կաոիլիի ընկերուհին ԱՆի Դավիթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

Ես պատրաստվում էի բաց նամակ գրել, բայց հետո մտածեցի... Այն, ինչ դու արեցիր, մեծապես խոսում է այն մասին, թե ինչպիսին է լինում եսակենտրոն, անզգամ և անխոհեմ արարքը։
Արիանան կարիք չունի, որ ես կամ մեկ ուրիշը խոսենք իր մասին։ Դուք բոլորդ շատ լավ գիտեք նրա ուժի, գեղեցկության, էլեգանտության, մտավոր կարողության և գեղեցիկ հոգու մասին...

Մարդ, ով լի էր կյանքով և այնքան բան է արել այս երկրի համար, ապրել է այստեղ, սովորել լեզուն, փորձել է անել առավելագույնը ինտեգրվելու և տեղի մշակույթի մի մասը դառնալու համար, իսկապես անփոխարինելի մարդ։ Նրա մասին գեղեցիկ հուշերը միշտ կենդանի կմնան այն մարդկանց սրտերում, ովքեր իսկապես սիրել են նրան, այն մարդկանց սրտերում, ովքեր դեռևս սգում են այս սարսափելի և ցավալի կորուստը։

Հ.Գ. Նրանց համար, ովքեր պատրաստվում են պաշտպանել այս խառնաշփոթ իրավիճակը՝ ասելով, թե դա իրենց անձնական կյանքն է, խնդրում եմ ձեզ՝ պահեք դա։ Եթե դա անձնական կյանք է, ապա պետք է անձնական տարածքում մնա։ Հարգել նրա հիշատակը առնվազն մեկ տարի՝ նվազագույնն է, որ անհրաժեշտ է անել, հարգել ընտանիքին և ընկերներին, ովքեր դեռ սգում են, մեծ խնդրանք չէ։

Ուրեմն, խնդրում եմ, հարգանք և արժանապատվություն ցուցաբերել և դադարել անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը»: Իրական սիրո մասին այդքան խոսելու կարիք չկա։

Դիտվել է 139873անգամ
Վերջին լուրեր