Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2020 : 09-11

Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ

Խոյ

Եվ անձնականում, և գործնականում ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելին: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Իսկ նրանք, ովքեր միայնակ են, կհանդիպեն իրենց շատ հոգեհարազատ մի մարդու:

Ցուլ

Անկեղծ եղեք շրջապատի մարդկանց հետ շփումներում: Որքան փորձեք, կեղծել, այնքան ձեզ համար ամեն ինչ վատ ավարտ կունենա, ստի ոտքը կարճ է:

Երկվորյակ

Գործնական հարցերում մանրուքներից մի կառչեք, կենտրոնացեք մեծ, գլոբալ խնդիրների վրա, այդպես կշտկվեն նաև հարաբերությունները գործընկերների հետ:

Խեցգետին

Իսկական ժամանակն է վատ սովորություններից ազատվելու համար: Եթե դա ձեզ համար բարդ է, դիմեք մասնագիտական կամ ընկերական օգնության: Լավ օր է հարաբերություններն օրինականացնելու համար:

Առյուծ

Նոր գործնական առաջարկ ստանալու դեպքում միանգամից մի համաձայնեք: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

Կույս

Մեղքերի քավության օր է: Եթե վիրավորել եք մեկին, կոպիտ եք եղել դիմացինի հետ, հիմա ճիշտ ժամանակն է հարաբերությունները շտկելու համար:

 

Կշեռք

Շատ հագեցած ու լարված օր է: Խնդիրներն ու պարտականությունները կհաջորդեն մեկը մյուսին, բայց դուք բավական կազմակերպված եք և կհաղթահարեք այդ ամենը:

Կարիճ

Այժմ դուք տարված եք ուսմամբ, դա ճիշտ ուղղություն է, այս պահի խառնաշփոթը, զբաղվածությունը, ուսման ծարավը ու դրան հագուրդ տալը հետագայում ձեզ լավ կարիերա ու լավ կյանք կապահովի:

Աղեղնավոր

Դուք չիրականացած ցանկություններ ունեք, որոնք ձեզ տխուր մտքերի մեջ են գցում, տխրելու փոխարեն մտածեք՝ դրանք ինչպես իրականացնել:

Այծեղջյուր

Օրվա սկիզբը բավական տհաճ կարող է լինել, եթե տեղի անտեղի խոսեք: Երեկոն խոստանում է հաճելի ընթացք:

Ջրհոս

Ռիսկ. ահա որն է ձեր կյանքի այս շրջանի շարժառիթը: Դուք վախենում եք ռիսկի գնալ, ինչի արդյունքում դոփում եք տեղում:

Ձկներ

Ոչ մի տհաճ կամ հաճելի անակնկալ չի սպասվում: Օրը խաղաղ կանցնի, ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա:

Դիտվել է 40955անգամ
Վերջին լուրեր