Արայիկ Հարությունյանը ու Դավիթ Տոնոյանի հանդիպել են․ Մանրամասներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,-գրել է նա իր էջում: