22 / Սեպտեմբեր / 2020 : 13-00

 Արայիկ Հարությունյանը ու Դավիթ Տոնոյանի հանդիպել են․ Մանրամասներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:


Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները
»,-գրել է նա իր էջում:

Դիտվել է 6442անգամ
Վերջին լուրեր