Գերմանիան չի հետաքննի Նավալնիի թունավորումը

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննությունը գտնվում է գերմանական իրավապահ մարմինների իրավասության սահմաններից դուրս և նրանք չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ: Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»-ը:
Քանի որ դա ռազմական հանցագործություն չէ, Գերմանիան չի կարող միջազգային քրեական օրենսգրքի համաձայն դիմել համընդհանուր իրավասությանը:
«Նավալնիի թունավորումը տեղի է ունեցել Ռուսաստանում. սա է հիմնական տարբերությունը բրիտանական հողում Սկրիպալի գործի և բրիտանացի զոհերի միջև», – ասվում է հրատարակության մեջ:
Հետաքննությունը հնարավոր կդառնար, եթե Նավալնին Գերմանիայում մահանար,- պարզաբանել է երկրի արդարադատության նախարարությունը: