23 / Սեպտեմբեր / 2020 : 11-59

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի Տեղեկատվական շտաբ

Դիտվել է 961անգամ
Վերջին լուրեր