Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2020 : 12-30

Նավալնին դուրս է գրվել «Շարիտե» կլինիկայից

 «Ալեքսեյ Նավալնին, որ օգոստոսի 22-ից բուժվում էր «Շարիտե» կլինիկայում, դուրս է գրվել»,- այս մասին տեղեկացնում է բուժհաստատության կայքը:

Կլինիկայից տեղեկացրել են, որ պացիենտի առողջական վիճակը բարելավվել է այն աստիճան, որ անհետաձգելի բժշկական օգնությունը կարելի էր դադարեցնել:

«Բուժող բժիշկները Նավալնու լիարժեք կազդուրումը հնարավոր են համարում` ելնելով անցած բուժման կուրսից ու պացիենտի ներկա առողջական վիճակից»,- հայտնել են կլինիկայից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը վատթարացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Քաղաքական գործիչը կոմայի մեջ էր ընկել եւ շտապ հոսպիտալացվել Օմսկում։ Երկու օր հետո նրան տեղափոխել էին Բեռլին։

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահարող նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները քաղաքական գործչին հանել էին բժշկական կոմայից։

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 10097անգամ
Վերջին լուրեր