Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2020 : 15-44

Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը»,- ասել է Պուտինը սենատորների հետ հանդիպմանը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր COVID-19-ի կանխարգելման աշխարհում առաջին պատվաստանյութը, որը ստացել է Sputnik V անվանում։

Sputnik V պատվաստանյութ մշակվել է Գամալեայի անվան գիտահետազոտական ​​կենտրոնի կողմից եւ արտադրվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութ` EpiVacCorona-ն, փորձարկում է անցնում, որը մշակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական ​​«Վեկտոր» հետազոտական ​​կենտրոնում:

Դիտվել է 9367անգամ
Վերջին լուրեր