Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Սեպտեմբեր / 2020 : 10-42

Ձեզանից կպահանջվի 5-10 րոպե. Առողջապահության նախարարությունը հայտնում է հետազոտության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե:

Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը:

Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար:

Հետազոտության հղումն այստեղ

Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող ենք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24

Շնորհակալություն աջակցության համար»,-ասված է գրառման մեջ:

Դիտվել է 16446անգամ
Վերջին լուրեր