24 / Սեպտեմբեր / 2020 : 11-45

«Կորոնավիրուս ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է»․ Արսեն Թորոսյան

 Այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին զբաղվում են միայն 5-ը, որոնք նախատեսված են միայն դրա համար, ևս 3-ը նեղ մասնագիտացված են շատ փոքր թվերով՝ նորածինների, երեխաների և հղիների համար:

«Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,-ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը:

Խոսելով ռիսկային իրավիճակների մասին՝ Թորոսյանը խոսեց օրինակ տրանսպորտի մասին. «Մենք թվերը դեռ չենք կապում դպրոցների հետ, սակայն եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ: Խոսքը միայն դպրոցի ներսում եղած շարժի մասին չէ: Փաստացի դպրոցների բացմամբ պայմանավորված շարժը մեծանում է նաև դրսում»:

 

yelaket.am

Դիտվել է 11549անգամ
Վերջին լուրեր