Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել. Նիկոլ Փաշինյան
«Ի վերջո բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու, բացառութամբ այն երկրների, որոնք այնքան ռեսուրս կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս: Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,-այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»,- նշեց վարչապետը։