Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Սեպտեմբեր / 2020 : 15-38

Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով ՝ միջազգային շփման պրակտիկան չի պահանջում շնորհավորանքներ երդմնակալության կապակցությամբ։

«Ոչ, նման բան պարտադիր չէ։ Ըստ էության, շնորհավորանքն արդեն եղել է»,- ասել է Պեսկովը և հիշեցրել, որ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը բելառուս գործընկերոջը շնորհավորել է հեռախոսազրույցի և անձնական հանդիպման ժամանակ, որը վերջերս տեղի է ունեցել Սոչիում:

Դիտվել է 5558անգամ
Վերջին լուրեր