25 / Սեպտեմբեր / 2020 : 15-36

 Հայաստանում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուս հաստատվել է 2311 երեխայի մոտ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:

Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի»:

Դիտվել է 8366անգամ
Վերջին լուրեր