25 / Սեպտեմբեր / 2020 : 18-05

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր և անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների

Սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների։

ՀՀ ՊՆ

Դիտվել է 23285անգամ
Վերջին լուրեր