27 / Սեպտեմբեր / 2020 : 08-41

Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել. Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը

 

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Դիտվել է 274645անգամ
Վերջին լուրեր