Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարվել. Տեսանյութ

Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին: Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել:
Արցախի նախագահի խոսակը հայտնում է.
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»:
Արտակ Հերիքյան