Մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ. Քաղաքագետը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
1. Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։ Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։
2. Ադրբեջանը (այդ թվում՝ թուրքական մեդիաօգնությամբ) լրատվական հեղեղ է ապահովում իրենց քաղաքացիական և մարտական կորուստների մասին։ Դատելով ադրբեջանական աղբյուրներում թվարկված բնակավայրերից՝ մեր պատասխանը եղել է աշխարհագրորեն համաչափ՝ «ակն ընդ ական»…
3. Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում են, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թիրախավորվել է անգամ Քաշաթաղի շրջանի Որոտան զինավանը (Ղուբաթլու)։
4. Այլ մանր-մունր տեղեկությունները հետագա քննարկման առարկա են։ Խնդրում եմ ևս մեկ անգամ կարդալ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը (http://nkrmil.am/news/view/2905 )։