Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2020 : 11-04

Երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արտակ Բեգլարյան

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:

Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:

Դիտվել է 54269անգամ
Վերջին լուրեր