Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2020 : 11-16

 Հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար․ ԱՀ նախագահ

Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 389534անգամ
Վերջին լուրեր