27 / Սեպտեմբեր / 2020 : 13-28

Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված  ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամաշստաբ հարձակման տարբեր հատվածներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մարտական գործողություններն այս պահին էլ ընթանում են. «Դրանք բավականին թեժ են, ՊԲ հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են կոնկրետ ուղղություններով, տեսանյութեր ենք նաեւ հրապարակել մարտերից: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:

Հասցրել է հրթիռային եւ ավիացիոն, հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր նշանակության տեղակայման օբյեկտներին:

Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք չնչին են:

Լրացուցիչ կշտնեք, կոնկրետ թվագրական կներկայացնենք»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արդեն կա որոշում զորահավաքի մասին:

Դիտվել է 28146անգամ
Վերջին լուրեր