09 / Ապրիլ / 2020 : 09-03

Ի՞նչ է գրված Չինաստանից Հայաստան տեղափոխված բժշկական պարագաների և սարքավորումների արկղերի վրա

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ Չինաստանից Հայաստան է տեղափոխվում ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։

Բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Նշենք, որ արկղերում կա՝ 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:   

Դիտվել է 6749անգամ
Վերջին լուրեր