Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Կրեմլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին yelaket.am-ը տեղեկանումէ ՌԴ նախագահի կայքից։
Հեռախոսազանքը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի սրման հարցը:
«Ռուսական կողմն իր լուրջ անհանգստությունն է հայտնել լայնամասշտաբ բախումների վերսկսման մասով: Նշվել է, որ հիմա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելու համար, իսկ կարևորը՝ պետք է դադարեցնել մարտական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույց ունեցել էին նաև Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել էր հարձակման։ Թշնամու հրետակոծությունների պատճառով ունենք նաև քաղաքացիական զոհեր։