Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2020 : 22-53

Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս պահին հետ ենք վերցրել. Արցախի նախագահ

Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս պահին հետ ենք վերցրել. կան դիրքեր, որ կորցրել ենք, հետ չենք վերցրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում են պահեր, որ դիրքերը այդքան չեն կարեւորվում այդ փուլում, քանի-որ ուզում եմ նորից նշել, որ սա ապրիլյան պատերազմը չէ, հունիսյան պատերազմը չէ: Հետ ենք վերցրել, թե հետ չենք վերցրել, այս պահին նշանակություն չունի:

Այն, որ բանակը մարտունակ է եւ ցանկացած պատերազմի ժամանակ, մանավանդ հարձակվող կողմի համար խնդիրը լինում է կաթվածահար անել բանակի մատակարարումը, խանգարել բանակին իրականացնելու իր պարտականությունները, թշնամուն դա չի հաջողվել: Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է:

Մենք հաղթելու ենք, Ադրբեջանն իր առաջին օրվա խնդիրը չի կատարել:

Դիրք վերցնել-չվերցնելը եկեք չկարեւորենք, վերջում է լինելու պարզ՝ մենք կատարե՞լ ենք մեր խնդիրը, թե ոչ: Ես ուզում եմ հայտարարել, որ կատարել ենք»,-ասաց նա:

Դիտվել է 148539անգամ
Վերջին լուրեր