28 / Սեպտեմբեր / 2020 : 10-10

Տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են  Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ՝ հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում:

Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում:

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն»:

Դիտվել է 38820անգամ
Վերջին լուրեր