28 / Սեպտեմբեր / 2020 : 10-55

Սեպտեմբերի 28-ին հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ»ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Դիտվել է 41597անգամ
Վերջին լուրեր