28 / Սեպտեմբեր / 2020 : 12-23

 
«Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն». Արծրուն Հովհաննիսյանը խնդրում է չզանգահարել հատկապես շարքային անձնակազմին

 Այսօր  մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև հեռախոսացանցերի, կապերի, Արցախ զանգահարելու մասին. «Խնդրում ենք, հասկանում ենք, որ կապերը լավ չեն աշխատում, դուք էլ րոպեն մեկ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց այդ սովորությունը տվյալ դեպքում մեզ խանգարելու է:

Խանգարում է իրականացնել կառավարման համակարգը, խանգարում է ցանցերին, գերբեռնվածության տակ են ընկնում: Ինչու չէ նաև անվտանգության նկատառումների հարց կա:

Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն: ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին:

Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը ոչ գերբեռնված ու արդյունավետ աշխատեն»։


Արծրուն Հովհաննիսյան

Դիտվել է 38783անգամ
Վերջին լուրեր