Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2020 : 13-11

Հայաստանը չի դիմելու ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Այս մասին ՀՀ դեսպանը տեղեկացրել է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորման հարցում։

Դիտվել է 52375անգամ
Վերջին լուրեր