Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2020 : 15-54

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնությամբ. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը Արցախ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները. ըստ kommersant.ru-ի այդ մասին գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Նրա կարծիքով, խնդիրը չի կարող լուծվել բռնի ուժով, իսկ ռազմական գործողությունները կհանգեցնեն աղետալի հետեւանքների:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնությամբ: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Ես դրանում համոզվել եմ առավել քան մեկ անգամ, այդ թվում նաեւ այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի երկու երկրների ղեկավարների բանակցային գործընթացում», - գրել է նա:

Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով ՝ կողմերը պետք է հանդարտվեն, «ազատվեն ռազմաշունչ հռետորաբանությունից» եւ «դադարեցնեն հակամարտության ռազմական բաղադրիչը». «Հակառակ դեպքում տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներից հնարավոր չէ խուսափել»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Կրեմլը կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Դիտվել է 36278անգամ
Վերջին լուրեր