Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2020 : 19-13

Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում. 200-ից հասել է 100-120-ի. Արծրուն Հովհաննիսյան

Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում, որովհետեւ երբ հանել են թեթեւ վիրավորներին, որոնք արդեն վերադարձել են շարք եւ շարունակում են ծառայությունը, մոտավորապես 100-120 թվի շրջակայքում են մեր վիրավորները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե վիրավորներից քանիսն են ծանր վիճակում, նա պատասխանեց. «Ծանր վիրավորների մասով տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել: Այն մարդկանց, որոնք լրացուցիչ եւ խորքային բժշկական անհրաժեշտություն են ունեցել, տեղափոխվել են Երեւան եւ հիմնականում մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում բուժումը»:

Դիտվել է 89382անգամ
Վերջին լուրեր