Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2020 : 19-40

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարել  անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրումը թույլ չտալու նպատակով»,- նշված է հաղորագրության մեջ:

 

Դիտվել է 19338անգամ
Վերջին լուրեր