Տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են. ՊԲ փոխհրամանատար

Այս օրերի ընթացքում դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են որոշակի դիրքային խորությամբ. Այս գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Անդրադառնալով ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին լուրերին, նա ասաց. «Այս պահի դրությամբ կոնկրետ հավաստի տվյալներ պաշտպանության բանակում չկան: Դա ընդամենը ենթադրություն է եւ եզրահանգումներ»:
Արթուր Սարգսյանը հավաստիացրեց, որ թե թիկունքային, թե տեխնիկական, թե առավել եւս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր պաշտպանության բանակը չուն. «Դիրքային որոշակի փոփոխական հաջողություններ եղել են իրենց մոտ: Բայց իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր»:
Արթուր Սարգսյանը նշեց, որ ցավոք, զոհերի թիվը աճելու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը այս պահին էլ ընթանում են բոլոր ուղղություններով: