Նյութական միջոցների մասին տեղեկությունների համար դիմել ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն. ՊՆ խոսնակ

Քաղաք Երեւանում գործընթացը կանոնակարգելու եւ անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից եւ անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ եւ սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:
Քաղաք Երեւանում գործընթացը կանոնակարգելու եւ անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637:
Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային եւ սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ եւ այլն):
Ապրանքներն ըստ իրենց տեսակների անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝
Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39;
Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96»։