Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2020 : 21-58

Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ ՀՀ դեսպան

Երևանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան սկսի Լեռնային Ղարաբաղում F-16 օդանավեր կիրառել։ Իսկ առայժմ թուրքական անօդաչուները ոչնչացնելու համար բավարար են ՀՕՊ համակարգերը բավարար են։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Ինչպես նշվում է, 2016 թվականին Հայաստանը դարձավ Ռուսաստանի առաջին գործընկերը, որը ստացավ այս օպերատիվ-տակտիկական համալիրը։

«Ռազմական ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին դամոկլյան սուր կախվի՝ թուրքական F-16-երի տեսքով, բոլոր միջոցները կձեռնարկվեն, այդ թվում՝ «Իսկանդեր»-ները։  Այսինքն՝ Հայաստանի ԶՈՒ-ն ստիպված կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը՝ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Վարդան Տողանյանը։

Նրա խոսքով՝ առայժմ գործը դրան չի հասել։ Դեսպանն ընդգծել է նաև, թուրքական և ադրբեջանական անօդաչուները ոչնչացնելու համար ՀՕՊ համակարգեր են օգտագործվում։ Ըստ հրապարակման՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանը, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառել «Իսկանդեր»-ները, իսկ Բաքվում հայտարարել են «համարժեք պատասխանի» մասին։

Թուրքիայում, իրենց հերթին ընդգծել են, որ իրենց զինվորականներին հակամարտության գոտի ուղարկելու կարիք չեն տեսնում։

Դիտվել է 483547անգամ
Վերջին լուրեր