Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է երկխոսությունը հնարավոր չէ․ Արցախի նախագահ
Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է երկխոսությունը հնարավոր չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. «Ամիսներով աշխատել են, որպեսզի կարողանան վնասել ու վնասազերծել մեր կապի ուղղությունները: Բոլոր մասնագետներն ասում էին, որ դա օրերի խնդիր չէ: Այն որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և իրենք անցել են հակահարձակման, դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի դրա մասին»:
Հարությունյանն ընդգծեց, որ հակառակորդի վնազասերծված ռազմական տեխնիկան հարձակվողական է, իսկ այն տեխնիկան, որը խոցվել է հակառակորդի կողմից՝ պաշտպանողական, մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում է ապացուցել, որ հայկական կողմն է նախահարձակ եղել:
«Մենք կռվում ու մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է: Խնդիր է միայն Արցախը չէ, և մենք բոլորս պետք է դա իմանանք»: